Գրիգոր Արամի Գուրզադյան

Հայաստանում տիեզերական աստղագիտական հետազոտությունների հիմնադիր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյան:

Գրիգոր Արամի Գուրզադյան (հոկտեմբերի 15, 1922, Բաղդադ, Իրաք - փետրվարի 22, 2014, Երևան, Հայաստան), ականավոր հայ գիտնական, ֆիզիկոս աստղագետ, գրող էսսեիստ, գեղանկարիչ, ՀՀ Գիտության Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ Գրողների միության և Հայաստանի նկարիչների Միության անդամ։

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի եղբայրն է։

Գրիգոր Գուրզադյանը ծնվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։ Ծնողները 1915 թ․ մազապուրծ են եղել Մեծ եղեռնից։

  • 1944 թ․ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական (ճարտարագիտական) ինստիտուտի (ԵրՊԻ) հիդրոտեխնիկական և շինարարական ֆակուլտետները։ Նույն տարի ընդունվել է ասպիրանտուրա։
  • 1948-ին Վ․ Հ․ Համբարձումյանի ղեկավարությամբ, 26 տարեկան հասակում, Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը «Միջաստղային գազային նյութի ճառագայթային հավասարակշռությունը» թեմայով։ Վիկտոր Համբարձումյանի հետ երկար տարիներ աշխատել է Բյուրականի աստղադիտարանում՝ հիմնադրումից ի վեր և ըստ էության (ԲԱ) հիմնադիր կազմում գլխավոր անձանցից մեկն էր։
  • 1955-ին (33 տարեկանում) Լենինգրադի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական թեզը։
  • 1950-66-ին ղեկավարել է ԲԱ աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժինը։
  • 1967-1973-ին՝ տիեզերական հետազոտությունների մասնաճյուղը։
  • 1973-1978-ին ղեկավարել է Գառնիի աստղագիտության լաբորատորիան։
  • 1978-1992-ին եղել է ԲԱ արտամթնոլորտային աստղագիտության լաբորատորիայի վարիչ,
  • 1979-ից ԵրՊԻ տիեզերական սարքաշինության ամբիոնի վարիչ։
  • 1992-2004-ին՝ Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տնօրեն։
  • 1962-ին արժանացել է պրոֆեսորի կոչման։
  • 1965-ին ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ։
  • 1986-ին՝ ՀՍՍՀ ԳԱ իսկական անդամ։

Գրիգոր Գուրզադյանը 1955-ին ամուսնացել է Մարիաննա Քալանթարի (ծնվ. 1927թ.) հետ, բանասեր՝ ռուսաց լեզվի դասախոս; Մարիաննան դուստրն է հնագետ Աշխարհբեկ Քալանթարի՝ Հայաստանում հնագիտության հիմնադիրներից, Երևանի պետական համալսարանի հիմնադիր դասախոսներից։ Նրանց երկու զավակները՝ 

Վահագն (ծնվ. 1955 թ․) և Գագիկ (ծնվ. 1957 թ․) Գուրզադյանները, նույնպես հայտնի ֆիզիկոսներ են, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ։ Վահագնը ղեկավարում է Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնը Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, իսկ Գագիկը՝ հրավիրված պրոֆեսոր է Սինգապուրի Նանյանգ տեխնոլոգիական համալսարանում։

Գիտական ձեռքբերումներ

Հրատարակել է ավելի քան 200 գիտական հոդված և մեկ տասնյակ ստվարածավալ մենագրություններ նվիրված աստղաֆիզիկայի հիմնախնդիրներին։ Հրատարակված աշխարհի խոշոր հրատարակիչների կողմից, նրա գրքերով կրթվել են մասնագետների սերունդներ։ Ուսումնասիրել է մոլորակաձև միգամածությունների ֆիզիկան և դինամիկան՝ դեռևս 1960-ականներին կանխատեսել է մագնիսական դաշտի դերը միգամածություններում, ստեղծել աստղերի բռնկման տեսություն՝ հիմնված նրանցում ընթացող ոչ ջերմային երևույթների վրա։ 1990-ականներին նա մշակեց սեղմ կրկնակի աստղերի ընդհանուր գունոլորտներ (շուրջքրոմների) և կրկնակի գնդաձև աստղակույտերի էվոլյուցիայի տեսությունները։

Գուրզադյանը տիեզերական աստղագիտության առաջնեկներից է։ Նա ստեղծել է մի շարք գիտական սարքեր ու օպտիկական համակարգեր։ Նրա անվան հետ է կապված «Օրիոն» տիեզերական աստղադիտարանի օպտիկական համակարգի աշխատանքի սկզբունքի, ավտոմատ կառավարման մեթոդիկայի ստեղծումը։ Դեռ 1960-ականներին կիրառելով Ռ-5 բալիստիկ հրթիռներ, նա ղեկավարեց Արեգակի և աստղերի գերմանուշակագույն և ռենտգենյան դիտումները. առաջին թռիչքը կայացավ 1961 թ. փետրվարի 15-ին Կապուստին-Յար արձակման կայանից։ 1969-ին նրա ղեկավարությամբ արձակվեցին [Պրոցիոն] տիեզերական աստղադիտակը Космос-309 ուղեծրային արբանյակի վրա, ապա [Ալտաիր] ռենտգենյան ուղեծրային աստղադիտակը Метеор արբանյակի վրա։

Այնուհետև Գուրզադյանն անցավ տիեզերական ուղեծրային աստղադիտարանների նախագծմանը, որոնցից ամենահայտնին են «Օրիոնները»։ Դրանք գերազանցում էին ժամանակի աշխարհում իրականացվող տիեզերական նման գիտափորձերը և հանգեցրին կարևորագույն գիտական արդյունքների ստացմանը, տիեզերական սարքաշինական սկզբունքների մշակմանը։ 1971 թ.-ի ապրիլին «Սալյուտ-1» առաջին տիեզերական կայանը ուղեծիր բարձրացրեց «Օրիոն-1»-ը, օբյեկտիվ պրիզմայով առաջին տիեզերական աստղադիտակը։ Սակայն գագաթնակետն էր Օրիոն-2-ը, որը «Սոյուզ-13» տիեզերանավի վրա աշխատեց 1973 թվականի դեկտեմբերին։ Առաջին անգամ ստացվեցին շատ թույլ՝ մինչև 13-րդ մեծության աստղերի բազմաթիվ կարճալիք սպեկտրագրեր, մոլորակաձև միգամածության առաջին կարճալիք սպեկտրագիրը՝ բացահայտելով նախկինում այդ միգամածություններում չդիտված ալյումինիումի և տիտանի սպեկտրալ գծեր, առաջին անգամ միգամածությունից գրանցվեց երկֆոտոն ճառագայթում, որ կանխատեսվել էր ֆիզիկոսների կողմից տասնամյակներ առաջ։

Նրա ղեկավարությամբ Գառնիի տիեզերական աստղագիտության լաբորատորիայում իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել ավելի քան 40 խորհրդային տիեզերագնացներ։ Նա դասախոսել է Երևանի պետական համալսարանում (1948-1978), Պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնադրել (1978) և ղեկավարել է ճշգրիտ սարքաշիության ամբիոնը։Գուրզադյանի ստեղծագործական ժառանգությանն են պատկանում նաև բազմաթիվ կտավներ, փիլիսոփայական էսսեների գրքեր՝ նվիրված գիտւթյանը, արվեստին, ճարտարապետությանը։ 2001-ին Գառնիում բացված Տիեզերքի թանգարանում ներկայացված են տիեզերական հետազոտություննրի վաղ շրջանի բացառիկ ցուցանմուշներ։

Պարգևներ և կոչումներ

Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) անդամ (1950) և ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1975)։ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (2011) և «Պատվո նշան» շքանշանների դափնեկիր։

Մենագրություններ

  • «Проблемы динамики планетарныx туманностей» (Մոլորակաձև միգամածությունների դինամիկայի խնդիրը), Arm. Acad., 1954։
  • «Радиоастрофизика» (Ռադիոաստղաֆիզիկա), Arm. Acad. Publ., 1956։
  • «Планетарные туманности» (Մոլորակաձև միգամածություններ), Наука, Մոսկվա, 1962։ ISBN 9027701172 / Gordon & Breach, London, 1970։ ISBN 978-9027701176
  • «Вспыxивающие звезды» (Բռնկվող Աստղեր), Наука, Մոսկվա, 1973; Pergamon Press, Oxford, 1980 ISBN 0-08-023035-0
  • «Observatory in Space: SOYUZ 13 - ORION 2» (Աստղադիտարան տիեզերքում Սոյուզ 13 - Օրիոն 2) (համահեղինակ)։ Машиностроение, Մոսկվա, 1984։
  • «Звездные хромосферы» (Աստղային քրոմոսֆերաներ), Наука, Մոսկվա, 1984։
  • «Звездные вспышки ։ Физика. Космогония», "Наука", Մոսկվա, 1985։
  • «Physics and Dynamics of Planetary Nebulae» (Մոլորակաձև միգամածությունների դինամիկան և կազմությունը), Наука, Մոսկվա, 1988; Springer, Berlin, 1997։ ISBN 3540-60965-2։
  • «Theory of Interplanetary Flights» (Միջմոլորակային թռիչքների տեսություն), Наука, Մոսկվա, 1992; Gordon & Breach, London, 1996։ ISBN 2-88449-074-4
  • «Space Dynamics» (Տիեզերական դինամիկա), Francis & Taylor, London, 2002։ ISBN 0-415-28202-0

Էսսեների գրքեր

  • Տիեզերքը ափի մեջ, Արևիկ, Երևան, 1987
  • Նարեկացու աղերսանքը, Ապոլոն, Երևան, 1993
  • Կաքավաբերդի առեղծվածը Ապոլոն, Երևան 1998
  • Մի կում ջուր, Զանգակ, Երևան, 2004 ISBN 99930-2-993-9
  • Կոսմիկական կատաստրոֆա, Զանգակ, Երևան, 2004 ISBN 99930-2-954-8
  • Մի սիրո պատմություն, Զանգակ, Երևան , 2004, ISBN 99930-2-994-7 
  • Գալակտիկաների աշխարհը, Զանգակ, Երևան 2004; վերահրատ., 2006 ISBN 99930-2-984-X
  • Որդիս Արարատի գագաթին, Զանգակ, Երևան, 2005 ISBN 99941-1-104-3
  • Տիեզերքը ափի մեջ, 2-րդ ընդլայնված վերահրատ., Զանգակ, Երևան, 2005 ISBN 99941-1-042-X
  • Խոհեր… Խոհեր… Զանգակ, Երևան, 2007 ISBN 978-99941-1-370-5
  • Տիեզերքը և մարդը, Զանգակ, Երևան, 2009 ISBN 978-99941-1-600-3
  • Էսսեներ, հարցազրույցներ, Զանգակ, Երևան, 2013 ISBN 978-9939-68-081-1

Գեղանկարչություն

Արտաքին հղումներ

 

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գրիգոր Գուրզադյանին հանձնում է Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, սեպտեմբեր 20, 2011 թ.:

Ինչպես է դա եղել.

Գուրզադյանի նամակը կնոջը` Մարիաննային, Մոսկվայից, 1964 թ.; նամակում նկարագրված է գործերի ընթացքը` մասնակցությամբ Գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովի, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ Կելդիշի, Վիկտոր Համբարձումյանի, Կորոլյովի տեղակալ Բուշուևի:

17 Августа 1964 год.
Москва

Дорогая Марианна,

Уже 3-4 дня как я в Москве и произошлостолько событий, что не знаю с чего начать. Самое большое событие – по «Проциону» [1] принято правительственное решение. Подписал сам Хрущев [2], об этом нам рассказал Келдыш [3]. Радости Келдыша и Амбарцумяна нет предела, только я немного нос повесил. Так как в этот момент я думал о модификации «Проциона». Не дождавшись обсуждения этой идеи с Амбарцумяном, я вызвал из Казани Карелина [4] и дал ему соответствующие указания. Только после этого вчера вечером, я рассказал ВА [5] об этом изменении. Изменения серьезные, и несмотря на это ВА сразу дал согласие. Вообще ВА очень воодушевлен и решил во всех случаях начать строительство института.

Наш К-2 [6] всех ошеломил. Дела ребят идут хорошо. Даже у Пипинова дела идут хорошо. Внимание ОКБ к нашим делам чрезвычайное, работают в полном смысле день и ночь, в три смены. Успеют или нет - трудно сказать, хотя Бушуев[7] и другие надеются успеть. После приезда в Москву только сегодня я смог зайти в ОКБ. Получилось так, что в момент моего пребывания там для просмотра К-2 пришел Сергей Павлович [8] с большой группой, в том числе с высокопоставленной персоной из ЦК КПСС. Попросили, чтобы я рассказал о К-2. Слушали очень внимательно, особенно Сергей Павлович. Потом я перешел к «Проциону», как к продолжению К-2. Здесь между мной и Сергеем Павловичем начался спор, который не был лишен юмористических моментов. По всей видимости, моя решительная позиция и серьезные возражения по некоторым принципиальным вопросам внесли некоторое замешательство среди окружающих, однако и я и Сергей Павлович были очень довольны (мне кажется, что к обсуждению этого вопроса мы еще вернемся).

Когда мы расставались, мне сообщили, что это высокопоставленное лицо хочет со мной встретиться отдельно в ЦК КПСС. Эта встреча должна состояться завтра в 10 утра. Когда об этом я рассказал сегодня днем ВА, он очень обрадовался, сказал, что нужно обязательно пойти, так как это может означать только хорошее. Однако мне кажется, что это лицо просто интересуется подробностями наших работ (что тоже неплохо).

Все это произошло сегодня утром, а днем я и ВА должны были встретиться с министром обороной промышленности по предварительной договоренности. Из ОКБ я впопыхах (с опозданием) добрался, и мы сразу занялись делом. Вопреки моим ожиданиям министр (Зверев) [9] проявил чрезвычайную готовность помочь нам. Короче говоря, Зверев согласился всеми возможными средствами помочь в организации института, то о чем я долгое время думал. Это, на мой взгляд, самое важное событие в этот приезд в Москву.

 

Примечания. 1 – Астрофизический спутник с четырьмя ультрафиолетовыми телескопами. 2 – Первый секретарь ЦК КПСС Н.С.Хрущев. 3 – Президент академии наук СССР М.В.Келдыш. 4 – Ведущий конструктор КОМЗа А.Карелин. 5 - Президент академии наук АрмССР В.А.Амбарцумян. 6 – Ракетная астрофизическая обсерватория. 7 – Зам. Главного конструктора ОКБ К.Д.Бушуев. 8 - Главный конструктор ОКБ С.П.Королев. 9 – Министр оборонной промышленности СССР С.А.Зверев.

События описанные в этом письме далее развивались ускоренным темпом: были запущены ракетные астрофизические обсерватории К-2, К-3 и К-4 с космодрома Капустин Яр, затем - орбитальная обсерватория «Процион» на спутнике "Космос-309" (1969 г.), а также телескоп “Альтаир” на спутнике “Метеор” (1971г.), оба - с космодрома Плесецк, были проведены наиболее успешные эксперименты для того времени в мире - орбитальные обсерватории «Орион-1» (1971г.) на первой космической станции “Салют” и «Орион-2» (1973г.) на пилотируемом корабле “Союз-13”. Кроме того, развернулись работы по созданию космического научно-промышленного комплекса в Гарни.


Տիեզերական աստղագիտության հետազոտությունների սկիզբը, 1958-1959 թթ.; Գուրզադյանի հաշվետվությունից` Բյուրականի աստղադիտարան:

 

NASA-ի տիեզերագնաց Carl Henize-ի Գուրզադյանին ուղարկած SKYLAB-ի հետազոտությունների հոդվածը` նվիրատվական մակագրությամբ:

Ամերիկյան մեծանուն աստղագետ Otto Struve-ի  հոդվածը    SKY & TELESCOPE ամսագրում, որտեղ քննարկել է Գուրզադյանի աշխատանքները: Ամսագրի զույգ համարները   Struve –ն` մակագրությամբ, ուղարկել է Գուրզադյանին:  

Համբարձումյան, Գուրզադյան, Առուշանյան, Միկոյան, 1959 թ.:

Բյուրականի աստղադիտարանում` Միշա Ղազարյան, Կարինե Սահակյան, Գրիգոր Գուրզադյան, Հովսեփ Չավուշյան:

 

 

Գուրզադյան, Անդրանիկ Իոսիֆյան, Սերգեյ Մերգելյան:

Ակադեմիկոս Բորիս Ռաուշենբախի հետ:

 

 

Գեղանկարիչ Դավիդ Սիկեյրոսի հետ, Մեքսիկա:

Վիլյամ Սարոյանի և Մարտիրոս Սարյանի հետ, Բյուրական, 1961 թ.:

 

 

Վիկտոր Համբարձումյանի հետ:

Որդիների հետ, K-2 հրթիռային աստղադիտարանի արձակումից առաջ:

 

 

Վիլյամ Սարոյանի հետ, 1976 թ.:

Վիկտոր Համբարձումյանի հետ ՕՐԻՈՆ ուղեծրային աստղադիտարանի արձակումից առաջ:

 

 

Տիեզերագնացներ` ԽՍՀՄ կրկնակի հերոսներ Սեվաստյանովի,  Ռուկավիվշնիկովի, Լեոնովի, Կուբասովի հետ:

Նոբելյան դափնեկիր ֆիզիկոս Հանս Բեթեյի հետ:

 

 

ԽՍՀՄ եռակի հերոս, ակադեմիկոս Յակով Զելդովիչի հետ:

С Главным конструктором, академиком Василием Мишиным

 

 

СОЮЗ-Т3 տիեզերանավի անձնակազմից:

Հովհաննես Զարդարյան, Համբարձումյան, Գուրզադյան:

 

Գուրզադյանին` MERCURY, APOLLO, Space Shuttle տիեզերանավերի կոնստրուկտոր Max FAGET-ից:

 

 


Գագարինի թռիչքի 40-ամյակի տոնակատարությանը, Звездный городок, 2001թ

Տիեզերագնացների և տիեզերական ոլորտի ղեկավարների հանդիպումը ՌԴ նախագահ Վ.Պուտինի հետ: Ձախից երկրորդը` տիեզերագնաց Վ.Շատալով:

 

 

Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման կենտրոնի հրամանատար գեներալ-գնդապետ Պյոտր Կլիմուկի հետ:

Ալեքսեյ Լեոնովի հետ:

Գագարինի թռիչքի 50-ամյակի տոնակատարությանը, Звездный городок, 2011թ

Պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի ելույթը Կլոր սեղանում:

Ծաղիկներ Գագարինի հուշարձանին:

Տիեզերական կայանի մակետում:

Armenian