ՏԻԵԶԵՐՔԻ ԹԱՆԳԱՐԱՆ


Զգացեք տիեզերական դարաշրջանի վաղ շրջանի շունչը, դիպչելով տիեզերքից վայրէջք կատարած սարքերին, նաև տիեզերագնացների, տիեզերանավերի ճարտարագետների, գիտնականների բացառիկ փաստաթղթերում:

Տիեզերքի թանգարանը հանդիսավորությամբ բացվել էր 2001 թ. հունիսի 27-ին Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տարածքում: Գառնիի կենտրոնում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ ստեղծվել և տիեզերք են արձակվել ժամանակի առավել կատարյալ գիտական սարքավորումներ, այդտեղ իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել ավելի քան 40  խորհրդային տիեզերագնացներ: Սակայն, խորհրդային ժամանակներին հատուկ գաղտնիության պայմաններում այդ գործունեությունը մնացել էր հանրությանը հիմնականում անհայտ:

Թանգարանում ցուցադրված են  տիեզերական հետազոտություննրի վաղ շրջանի բացառիկ նմուշներ` ստեղծված Հայաստանի մասնագետների կողմից. տիեզերքից վերադարձած վայրէջքային սարք, տիեզերքում եղած այլ սարքավորումներ, ՕՐԻՈն-2 աստղադիտարանի պատճենը, որը ցուցադրվել է  EXPO 2000, Հանովերում, և այլն:

Թանգարանը ընդգրկում է նաև տիեզերական հետազոտություններին առնչվող նշանակալից փաստաթղթեր, այդ թվում ձեռագիր` Հայաստանում նախաթռիչքային պատրաստում անցած խորհրդային տիեզերագնացների, ВОСТОК, СОЮЗ տիեզերանավերի ճարտարագետների, գիտնականների, նաև  NASA-ի: Թանգարանի առավել հետաքրքիր  նմուշներից է Նոբելյան դափնեկիր Հանս Բեթեյի` միջուկային զենքի ստեղծման գլխավոր դեմքերից մեկի ձեռագիր հոդվածը, որը գրվել է Գրիգոր Գուրզադյանի հետ միասին:

Թանգարանը` նորացված և հարստացված, վերաբացվել է Երևանում 2015 թ. նոյեմբերի 28-ին:


Թանգարանի խորհուրդ
Պրոֆեսոր Վ.Գուրզադյան, Ա.Կաշին, Ա.Զախարյան, Կ. Բայրամյան, Հ.Խաչատրյան

Ճարտարագիտական քաղաք
Նոր Նորք,
Երևան, Հայաստան

Հեռ. +37410 343965, +37499 418931
Զբոսաշրջիկների խմբերի և դպրոցական այցելությունների
կազմակերպում +37499 086088
Էլ-հասցե  cosmology@yerphi.am