Գառնիի տիեզերական աստղագիտության լաբորատորիան (1992-ից` ինստիտուտ) ԳՏԱԻ կազմակերպվել էր 1973-ին Բյուրականի աստղադիտարանի տիեզերական աստղագիտության բաժնի, ապա աստղադիտարանի տիեզերական հետազոտություններով մասնաճյուղի հիմքի վրա: Տարբեր տարիներ այն ընդգրկվել է ՀՀ գիտությունների ակադեմիայի, ԽՍՀՄ պաշտպանական արդյունաբերության, ՀՀ առևտրի և արդյունաբերության համակարգերում:
Հայաստանի մասնագետների մասնակցությունը տիեզերական տեխնիկայով կատարվող հետազոտություններին սկիզբ է առնում նրանց կողմից իրականացված առաջին արձակումից` 1961 թ. փետրվարի 15-ին` արեգակի խավարման ժամանակ:
ԳՏԱԻ-ի հիմնադիրը և տնօրենը մինչև 2002 թ. եղել է Գրիգոր Գուրզադյանը: Հետազոտություններում մեծ ներդրում ունեն հետևյալ առաջատար մասնագետները` Ռադիկ Բաբայանը, Պավել Դոբիչինը, Աշոտ Զախարյանը, Էդվարդ Հարությունյանը, Ջուլիետա Հովհաննիսյանը, Ալեքսանդր Կաշինը, Գևորգ Լորեցյանը, Էդվարդ Մնացականյանը, Էդվարդ Նալբանդյանը, Էդդի Ներսեսյանը, Արեգ Ճառագյանը, Եվգենի Սարյանը, Էդվարդ Ղազարյանը, Մարատ Քրմոյանը: |
|
Տիեզերագնացները Հայաստանի մասնագետների հետ միասին, 1972 թ.:
Կանգնած. Էդվարդ Ղազարյան, Արեգ Ճառագյան, Վալերի Կուբասով,Էդվարդ Հարությունյան, Անատոլի Ֆիլիպչենկո, Ջուլիետա Հովհաննիսյան, Ալեքսեյ Լեոնով, Գրիգոր Գուրզադյան, Եվգենի Սարյան; Ներքևի շարք. Ալեքսանդր Կաշինը, Աշոտ Զախարյան, Մարատ Քրմոյան, Նիկոլոյ Ռուկավիշնիկով, Շոթա Հարությունյան:
ԳՏԱԻ-ի մասնագետները տարիների ընթացքում սերտորեն համագործակցել են հետևյալ կազմակերպությունների հետ.
• РКК Энергия - Ракетно-космическая корпорация ЭНЕРГИЯ им. С. П. Королёва (Москва)
• НПОЛ - Научно-производственное объединение им. С. А. Лавочкина(Химки)
• ГКНПЦ - Государственный космический научно-производственный центр имени М. В. Хруничева (Москва)
• ПО Полет - Производственное объединение ПОЛЕТ (Омск)
• КОМЗ - Казанский оптико-механический завод (Казань)
• ЦКБ Фотон - Центральное конструкторское бюро ФОТОН (Казань)
• ЦСКБ Прогресс - Государственный научно-производственный ракетно-космический центр (Самара)
• ИКИ РАН - Институт космических исследований Российской Академии Наук(Москва)
• ФИАН - Физический институт имени П. Н. Лебедева АН СССР (Москва)
• ВНИИЭМ - Всероссийский научно-исследовательский институт электромеханики им. А. Г. Иосифьяна (Москва)
• ГОИ - Государственный оптический институт имени С. И. Вавилова (Санкт-Петербург)
• ЛОМО - Ленинградское Оптико-Механическое Объединение (Санкт-Петербург)
• КрАО – Крымская Астрофизическая Обсерватория (поселок Научный, Крым, Украина)